16:41  ,  26 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Հույս ունեմ, որ այս անգամ էլ հայ երկրպագուները կաջակցեն ինձ Մոսկվայում

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում խոսել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղից իր սպասելիքների մասին:  Անգլիական թիմը կմրցի ԲԿՄԱ-ի հետ:

«Անցած անգամ Ռուսաստանում մենք խաղացինք «Ռոստովի» դեմ: Այն ժամանակ ես ուրախ էի տեսնել տրիբունաներում բազմաթիվ հայ երկրպագուների, որոնք աջակցում էին ինձ, եկել էին դրոշներով: Հույս ունեմ, որ այս անգամ էլ այդպես կլինի: Ես շատ շնորհակալ եմ նրանց աջակցության համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է sovsport-ը:

ԲԿՄԱ - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում