19:11  ,  26 սեպտեմբերի, 2017

Մարատ Իզմայլովը լքել է Մոսկվայի «Արարատը»

Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովն ու Մոսկվայի «Արարատը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատի» ղեկավարությանը, մարզչական շտաբին եւ ֆուտբոլիստներին անմոռանալի հույզերի համար: Շատ հաճելի էր լինել այս մեծ ֆուտբոլային ընտանիքի մի մասնիկը: Բարդ որոշում էր, սակայն անձնական հանգամանքների պատճառով ստիպված եմ լքել թիմը: «Արարատին» մաղթում եմ բոլոր մարզական խնդիրների լուծում: Վստահ եմ, որ ակումբն ունի լուսավոր ապագա»,- Իզմայլովի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Մարատ Իզմայլովը «Արարատին» էր միացել ամռանը: Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության չորս հանդիպումներում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում