Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի 3 առաջատարները կշարունակեն մրցելույթները պրոֆեսիոնալ ռինգում:
Սեպտեմբերի 30-ին Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը Մոսկվայում կմասնակցեն Punchboxing promotion-ի կազմակերպած հերթական շոուին:
Այս օրերին հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ բռնցքամարտիկները վերջին մարզումներն են անցկացնում Երեւանի Օլիմպավանում: Թիմը Մոսկվա կմեկնի սեպտեմբերի 28-ին:
NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանը հետեւել է մարզումներից մեկին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում