10:41  ,  26 սեպտեմբերի, 2017

Ալեքսանդր Գրիգորյանը երկրորդ հանդիպումն անընդմեջ միջնամատ է ցույց տվել ֆանատներին (ֆոտո)

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը երկրորդ հանդիպումն անընդմեջ միջնամատ է ցույց տվել մրցակից թիմի ֆանատներին: Այս անգամ Մոսկվայի «Տորպեդոյի» երկրպագուներն են հայհոյել Ալեքսանդր Գրիգորյանին եւ արժանացել նման պատասխանի: Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի 11-րդ տուրում «Արարատը» «Տորպեդոյին» հաղթել էր 3:2 հաշվով: Խաղին ներկա են եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ակտիվիստները:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը միջնամատ էր ցույց տվել նաեւ «ԲՄԱ-Խաբարովսկի» երկրպագուներին Ռուսաստանի առաջնության 1/16 եզրափակիչի խաղում: Գրիգորյանի ղեկավարած նախկին թիմի ֆանատները եւս հայհոյել էին մարզիչին: Այդ խաղում «Արարատը» պարտվել էր 1:2 հաշվով եւ դուրս մնացել խաղարկությունից:

Ֆոտո՝ championat.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս