00:05  ,  26 սեպտեմբերի, 2017

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը նորամուտն է նշել Սլովենիայի «Գորիցայում»

Երեւանի «Արարատի», «Բանանցի», Գյումրիի «Շիրակի» նախկին խաղացող Կիրիան Նվաբուեզեն նորամուտն է նշել Սլովենիայի «Գորիցայում»: 24-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը Սլովենիայի առաջնության 10-րդ տուրում 70 րոպե է անցկացրել «Կրշկոյի» դեմ (2:1):

Հիշեցնենք, որ այս ամռանը «Շիրակը» «Գորիցայի» հետ մրցել էր Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում՝ դուրս մնալով երկու հանդիպումների արդյունքում (0:2, 2:2): Նվաբուեզեն մասնակցել էր երկու խաղերին էլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում