23:44  ,  25 սեպտեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանը եւս երկու մեդալ նվաճեց Կոսովոյում

Կոսովոյում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը նվաճել է 69 կգ քաշայինների հաղթողի կոչումը: Երկամարտում նա հավաքել է 238 (105+133) կգ

Մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Բաբկեն Բագրատյանը 62 կգ քաշային երկամարտում 251 (111+140) կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին 50 կգ քաշային Արա Պողոսյանը (15 տարեկաններ) դարձել էր ոսկե, Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ)՝ արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում