23:04  ,  25 սեպտեմբերի, 2017

«Յուվենտուսի» նախագահը 1 տարով հեռացվեց ֆուտբոլից

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին մեկ տարով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, հաղորդում է football-italia-ն: Պատճառը «Յուվենտուսի» հանդիպումների տոմսերի վաճառքի հետ կապված մեքենայություններն են: «Յուվենտուսը» տուգանվել է 300 հազար եվրոյով:

«Յուվենտուսը» բողոքարկել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը՝ հերքելով բոլոր մեղադրանքները:

Այս ամիս Անդրեա Անյելին ընտրվել էր Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում