Ֆուտբոլի Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի 10-րդ տուրում Մոսկվայի «Արարատն» ընդունեց Մոսկվայի «Տորպեդոյին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով:
Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոման Պավլյուչենկոն, աչքի ընկավ նաեւ Վիկտոր Զեմչենկովը:
«Արարատը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Տորպեդոյի» նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում