21:52  ,  25 սեպտեմբերի, 2017

Պավլյուչենկոյի դուբլը Մոսկվայի «Արարատին» օգնեց հաղթել «Տորպեդոյին»

Ֆուտբոլի Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի 10-րդ տուրում Մոսկվայի «Արարատն» ընդունեց Մոսկվայի «Տորպեդոյին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով:

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոման Պավլյուչենկոն, աչքի ընկավ նաեւ Վիկտոր Զեմչենկովը:

«Արարատը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Տորպեդոյի» նկատմամբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում