21:11  ,  25 սեպտեմբերի, 2017

Կարապետյանի դուբլը, Պապիկյանի գոլը, Պիզելիի գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության չորրորդ տուրում «Ալ Շաբաբը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության է մատնել «Ալ Իտիֆակին»: Հաղթող թիմի կազմում գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը փոխարինվել է 71-րդ րոպեին:

Լյուքսեմբուրգի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Պրոգրեսը» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է «Մարիսկային»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Լեհաստանի Առաջին լիգայի առաջնության 10-րդ տուրում «Ռակովը» տանը 3:1 հաշվով ուժեղ է եղել «Բիտովիայից»: 43-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Ռակովի» խաղացող, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աղվան Պապիկյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում