20:41  ,  25 սեպտեմբերի, 2017

Լեհ հարձակվողը ծանր վնասվածք է ստացել եւ չի խաղա Հայաստանի դեմ

Իտալական «Նապոլիի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը ՍՊԱԼ-ի դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (3:2) ստացած ծանր վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ կես տարի:

23-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկահոդի խաչաձեւ կապանի վնասվածք, հաղորդում է gianlucadimarzio.com.

Արկադիուշ Միլիկը բաց կթողնի նաեւ հոկտեմբերի 5-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը Հայաստանի հավաքականի դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով