Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում տեղի ունեցավ երրորդ դասական պարտիան: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) 31-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սպիտակներով խաղաց հայ գրոսմայստերը:
Սա երրորդ ոչ ոքին էր: Սեպտեմբերի 26-ին կայանալիք չորրորդ դասական պարտիայում էլ հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կանցկացվի թայ-բրեյքը:
Երկու գրոսմայստերները ապահովել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում