18:05  ,  25 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի արտագնա խաղում:

Մխիթարյանը մեկական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: Նրա 36 փոխանցումներից 91.7 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա ֆուտբոլիստը 2 առանցքային փոխանցում է կատարել, մեկ անգամ շրջանցել մրցակցին: Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ եւս չեն խախտել:

Մխիթարյանը ստացել է 6.54 գնահակատանը, իսկ լավագույնը ճանաչվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին՝ 8.18:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի միակ գոլի շնորհիվ՝ 1:0: Մխիթարյանը փոխարինվել էր 75-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում