16:25  ,  25 սեպտեմբերի, 2017

Ռոնալդուն 226 հազար եվրո արժողության մատանի է նվիրել ընկերուհուն (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հղի ընկերուհուն նվիրել է մատանի, որի արժեքը 226 հազար եվրո է, գրում է cmjornal.pt-ն: 32-ամյա ֆուտբոլիստի եւ 23-ամյա իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի ամուսնությունը հավանաբար տեղի կունենա հաջորդ տարի երեխայի ծնվելուց հետո:

Ռոդրիգեսին նոր մատանիով նկատել էին Լիսաբոնում, «Սպորտինգի» հանդիպման ժամանակ: Մինչեւ որակազրկման ավարտը Ռոնալդուն ընկերուհու հետ այցելել էր իր առաջին պրոֆեսիոնալ ակումբի հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում