09:04  ,  25 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան vs Դին Լիրեն՝ երրորդ պարտիա (ֆոտոշարք)

Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենի (2771) երրորդ դասական պարտիան չորսից: Սպիտակներով կխաղա հայ գրոսմայստերը:

Առաջին երկու պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: 

Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:

Երկու գրոսմայստերները ապահովել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

Ֆոտո՝ fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում