17:37  ,  24 սեպտեմբերի, 2017

Հարոյանն ու Մանուչարյանը մասնակցեցին «Ուրալի» հաղթանակին

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում ընդունեց «Տոսնոյին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

«Ուրալի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին: Ավելացված րոպեներին տեղի ունեցած բախման պատճառով Մանուչարյանը զգուշացվեց դեղին քարտով:

«Ուրալը» 16 միավորով 6-րդ տեղում է: Առաջատար «Զենիթը» 10 խաղից հետո ունի 24 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Ուրալ» - «Տոսնո»՝ 3:1

Գեորգի Չանտուրիա, 5, 11մ, Ալեքսեյ Եվսեեւ, 9, Էրիկ Բիկֆալվի, 55, 11մ – Նիկոլա Տրուիչ, 85

Հեռացում՝ Ռեզիուան Միրզով («Տոսնո»), 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում