10:07  ,  24 սեպտեմբերի, 2017

Մոուրինյո. 6 թիմ կմասնակցի Պրեմյեր լիգայի չեմպիոնական մրցավազքին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ չի շտապում կանխատեսումներ անել Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում իր թիմի հնարավորությունների մասին: Պրեմյեր լիգայի 6-րդ տուրում «Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլի շնորհիվ:

«Կարծում եմ՝ դեռ շատ շուտ է տիտղոսի մասին մտածելու համար: Եթե չեմ սխալվում, անցած մրցաշրջանում այս փուլում 5 կամ 6 միավոր քիչ ունեինք: Դա նշանակում է, որ հիմա մենք ավելի լավ ենք խաղում, քան անցած առաջնության սկզբում: Սա դեռ միայն սկիզբն է: Շուտով կսկսվի բարդ փուլը, կկուտակվի անցկացրած հանդիպումների մեծ քանակ: Կարծում եմ՝ վեց թիմ կմասնակցի չեմպիոնական մրցավազքին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 խաղում տարել է 5 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ ոքի եւ նույն արդյունքը ցույց տված «Մանչեսթեր Սիթիին» առաջին տեղի համար զիջում է խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում