09:02  ,  24 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան vs Դին Լիրեն (ֆոտոշարք)

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում սեպտեմբերի 24-ին երկրորդ դասական պարտիան կանցկացնեն Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771): Երկրորդ պարտիայում սեւերով հանդես կգա հայ գրոսմայստերը:

Հիշեցնենք, որ առաջին պարտիայում կողմերը 35-րդ քայլում համաձայնեկ են ոչ ոքի արդյունքի:

Կանցկացվի չորս դասական պարտիա: Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:

Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

Ֆոտո՝ tbilisi2017.fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում