23:39  ,  23 սեպտեմբերի, 2017

Հայաստանը երկու մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում

Կոսովոյում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից 50 կգ քաշային Արա Պողոսյանը (15 տարեկաններ) դարձել է ոսկե, Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ)՝ արծաթե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ լրատվական:

Արա Պողոսյանը երկամարտում հավաքել է 186 կգ: Նա փոքր ոսկե մեդալ է նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ արծաթե մեդալ՝ պոկում վարժությունում (81 կգ):

Մոնթե Մխիթարյանը երկամարտում ցույց է տվել 193 կգ արդյունք: Նա հավասարը չի ունեցել պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրում վարժությունում (102 կգ) գրավել է երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում