20:51  ,  23 սեպտեմբերի, 2017

ՊՍԺ-ն առանց Նեյմարի չհաղթեց Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեին»

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մոնպելյեին», որի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը: Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0:0:

Անցած տուրում ուրուգվայցի Էդինսոն Կավանի հետ կապված սկանդալից հետո ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտավորված չէր, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը պահեստայինների նստարանին էր եւ փոխարինման դուրս եկավ վերջնամասում: Պաշտոնական վարկածով, Նեյմարը թեթեւ վնասվածք ունի:

6 հաղթանակից հետո իսպանացի Ունաի Էմերիի ղեկավարած թիմն առաջին միավորները կորցրեց եւ 19 միավորով առաջին տեղում է: 1 միավոր է հետո «Մոնակոն»: «Մոնպելյեն» 8 միավորով 12-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մոնպելյե» - ՊՍԺ՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով