19:51  ,  23 սեպտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Չելսին» հաղթանակներ տարան

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Աչքի ընկավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով երկրորդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 5:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին» եւ նույնպես ունի 16 միավոր, սակայն գերազանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ:

Երրորդ տեղ բարձրացավ չեմպիոն «Չելսին», որը 4:0 հաշվով պարտության մատնեց «Սթոք Սիթիին» եւ վաստակել է 13 միավոր:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1

Ռոմելու Լուկակու, 20

«Սթոք Սիթի» - «Չելսի»՝ 0:4

Ալվարո Մորատա, 2, 77, 82, Պեդրո Ռոդրիգես, 30

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 5:0

Լերոյ Սանե, 44, Ռահիմ Ստերլինգ, 51, 59, Սերխիո Ագուերո, 79, Ֆաբիան Դելֆ, 89

«Բարնլի» - «Հադերսֆիլդ»՝ 0:0

«Էվերտոն» - «Բորնմութ»՝ 2:1

Բայե Ումար Նիաս, 77, 82 - Ջոշուա Քինգ, 49

«Սուոնսի» - «Ուոթֆորդ»՝ 1:1

Թեմի Աբրահամ, 56 - Անդրե Գրեյ, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում