18:30  ,  23 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան - Դին Լիրեն՝ ոչ ոքի առաջին պարտիայում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) ոչ ոքի արդյունքով սկսեցին Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը:

Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը հանդես եկավ սպիտակներով: 35-րդ քայլում կողմերը համաձայնեցին կեսական միավորի: Սեպտեմբերի 24-ին կանցկացվի չորս դասական պարտիաներից երկրորդը:

Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:

Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Կիսաեզրափակիչում Դին Լիրենը հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին (2792)՝ 3.5:2.5, իսկ Լեւոն Արոնյանը «արմագեդոն» պարտիայում տարած հաղթանակի շնորհիվ 5:4 ընդհանուր հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի առաջին համար Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) նկատմամբ: 

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում