14:44  ,  23 սեպտեմբերի, 2017

Հայաստանի Սուպերգավաթ. Հրավիրում են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» եւ երկրի գավաթակիր «Շիրակը» սեպտեմբերի 24-ին կվիճարկեն սուպերգավաթը: «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Արսեն Բեգլարյանը, Արտյոմ Սիմոնյանը եւ Դմիտրի Խովբոշան ակումբի մամուլի ծառայության պատրաստած պրոմոհոլովակում ֆուտբոլասերներին հրավիրում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում