13:08  ,  23 սեպտեմբերի, 2017

Օլիմպիական չեմպիոն Յուձուրու Հանյուիի համաշխարհային ռեկորդը

Օլիմպիական չեմպիոն Յուձուրու Հանյուն բարելավել է աշխարհի ռեկորդը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում: Կանադայում անցկացված Autumn Classic International մրցաշարում ճապոնացի գեղասահորդը ստացել է 112,72 միավոր եւ բարելավել է իր ռեկորդը, որը 110,95 միավոր էր եւ սահմանվել էր 2015թ. դեկտեմբերի 10-ին:

Հանյուին է պատկանում նաեւ ազատ ծրագրի աշխարհի ռեկորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English