Օլիմպիական չեմպիոն Յուձուրու Հանյուն բարելավել է աշխարհի ռեկորդը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում: Կանադայում անցկացված Autumn Classic International մրցաշարում ճապոնացի գեղասահորդը ստացել է 112,72 միավոր եւ բարելավել է իր ռեկորդը, որը 110,95 միավոր էր եւ սահմանվել էր 2015թ. դեկտեմբերի 10-ին:
Հանյուին է պատկանում նաեւ ազատ ծրագրի աշխարհի ռեկորդը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում