09:01  ,  23 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան vs Դին Լիրեն

Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 23-ին մեկնարկում է եզրափակիչը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) կվիճարկեն տիտղոսը: 

Եզրափակիչում կանցկացվի չորս դասական պարտիա, իսկ հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:

Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Կիսաեզրափակիչում Դին Լիրենը հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին (2792)՝ 3.5:2.5, իսկ Լեւոն Արոնյանը «արմագեդոն» պարտիայում տարած հաղթանակի շնորհիվ 5:4 ընդհանուր հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի առաջին համար Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) նկատմամբ: 

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English