11:09  ,  23 սեպտեմբերի, 2017

«Յուվենտուսի» ռեկորդային եկամուտը՝ +174 միլիոն եվրո

«Յուվենտուսը» զեկուցել է անցած ֆինանսական տարվա արդյունքում ռեկորդային եկամուտի մասին: Հունիսի 30-ին ավարտված տարեկան փուլում թուրինյան ակումբն ունեցել է 562,7 միլիոն եվրոյի եկամուտ: Շահույթը կազմել է 42,6 միլիոն եվրո:

Նախորդ ֆինանսական տարվա համեմատ, «Յուվենտուսի» եկամուտն աճել է 174,8 միլիոն եվրոյով: Շահույթն ավելացել է 38 միլիոն եվրոյով:

Անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» դարձել է Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել է Մադրիդի «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English