00:19  ,  23 սեպտեմբերի, 2017

«Բավարիան» բաց թողեց հաղթանակը 2:0-ից հետո

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրը մեկնարկեց «Բավարիա» - «Վոլֆսբուրգ» խաղով: Չեմպիոնները առաջին խաղակեսում առաջ անցան լեհ Ռոբերտ Լեւանդովսկու եւ հոլանդացի Արյեն Ռոբենի խփած գոլերի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո երկու գոլ բաց թողեցին եւ բավարարվեցին մեկ միավորով՝ 2:2:

«Բավարիան» 13 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ մրցաշարային աղյուսակը գլխավորող Դորտմունդի «Բորուսիան», որը 5 խաղ է անցկացրել: «Վոլֆսբուրգը» 6 միավորով 11-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 2:2

Ռոբերտ Լեւանդովսկի, 33, 11մ, Արյեն Ռոբեն, 42 – Մաքսիմիլիան Առնոլդ, 56, Դանիել Դիդավի, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս