21:48  ,  22 սեպտեմբերի, 2017

Արսեն Վենգեր. Չունեմ կանխակալ վերաբերմունք Ալեքսիս Սանչեսի նկատմամբ

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է լուրերը, թե չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին հաճախ չի ընդգրկում մեկնարկային կազմում այլ ակումբ տեղափոխվելու նրա ցանկության պատճառով: «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (0:0) Սանչեսը մնացել էր պահեստայինների նստարանին:

«Ալեքսիսը երկար ժամանակ վնասվածք ուներ եւ չէր խաղում: Իմ կարծիքով, նա ֆիզիկապես լիարժեք պատրաստ չէր լինել մեկնարկային կազմում «Չելսիի» դեմ: «Դոնքասթերի» դեմ գավաթային խաղին մասնակցեց խաղային պրակտիկա ստանալու համար:

Իմ տպավորություններով, նա երջանիկ է մեր ակումբում: Ես չունեմ կանխակալ վերաբերմունք որեւէ ֆուտբոլիստի նկատմամբ: Պարզապես, փորձում եմ վերադարձնել Ալեքսիսին լավ մարզավիճակ»,- Վենգերի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Անգլիայի առաջնության 5 տուրից հետո «Արսենալը» 7 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում