18:50  ,  22 սեպտեմբերի, 2017

ՖԻՖԱ. Տարվա լավագույն մարզիչի 3 հավակնորդները

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը: Ընդգրկվել են Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Անգլիայի Պրեմյեր լիգայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն եւ Իտալիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակում են Լիոնել Մեսի Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Նեյմար Բարսելոնա» / ՊՍԺ):

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Լոնդոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում