17:51  ,  22 սեպտեմբերի, 2017

L'Equipe. Մարկո Ասենսիոն՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի»  իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն աշխարհի լավագույն երիտասարդ (մինչեւ 21) ֆուտբոլիստն է ֆրանսիական L'Equipe-ի վարկածով: Պարբերականը ներկայացրել է աշխարհի 50 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:  

Տասնյակում են ընդգրկվել նաեւ «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին, ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, «Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը եւ գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն, «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը, «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը եւ «ՌԲ Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում