16:22  ,  22 սեպտեմբերի, 2017

Լեմպարդն ու Ջերարդը՝ անգլիական ֆուտբոլի Փառքի սրահում

Ֆրենկ Լեմպարդը, Սթիվեն Ջերարդը եւ Գերի Սպիդը (մահացել է 2011-ին) ընդգրկվել են անգլիական ֆուտբոլի Փառքի սրահում, հաղորդում է BBC-ն:

Լեմպարդը «Չելսիի» կազմում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Ջերարդը «Լիվերպուլի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Սպիդը հանդես է եկել «Էվերտոնում», «Բոլթոնում», «Նյուքասլում», մարզել է Ուելսի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս