15:04  ,  22 սեպտեմբերի, 2017

Քարիմ Բենզեման վերադարձել է ընդհանուր խումբ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ապաքինվել է վնասվածքից հետո եւ սեպտեմբերի 22-ին վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիացի հարձակվողը ազդրի վնասվածք էր ստացել «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպման (1:1) առաջին խաղակեսում:

Ընթացիկ առաջնությունում Բենզեման երեք խաղում աչքի է ընկել մեկ գոլային փոխանցմամբ: 

Հիշեցնենք, որ Բենզեման երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում