14:34  ,  22 սեպտեմբերի, 2017

«Շտուտգարտի» մարզումային խաղադաշտի տակ ռումբ է հայտնաբերվել

Գերմանական Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Շտուտգարտի» մարզումային խաղադաշտի խոտածածկը փոխելիս հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ, հաղորդում է Bild-ը: Սակրավորները վնասազերծել են այն:

«50 կգ քաշով, ծանր ռումբ էր, մեխանիկական պայթուցիչով»,- ասել է ակումբի ղեկավար Կատյա Լամպը:

2009-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենայի» վերակառուցման ժամանակ ստադիոնի տարածքում վնասազերծվել էր պատերազմի տարիներից մնացած 34 ռումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում