13:50  ,  22 սեպտեմբերի, 2017

Ռոնդա Ռոուզին նորամուտը կնշի ռեսթլինգում

Խառը մենամարտերի UFC նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին ուժերը կփորձի ռեսթլինգում: 30-ամյա ամերիկացի մարզուհի-դերասանուհին նոյեմբերի 18-ին Հյուսթոնում հանդես կգա «չորսը չորսի դեմ» Survivor Series շարքի մրցաշարում, հաղորդում է The Sun-ը:

2015թ. մարտին Ռոնդա Ռոուզին հանդես է եկել ռեսթլինգի WWE ցուցադրական շոուում:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 30-ին Ռոնդա Ռոուզին թեթեւագույն քաշային կարգում UFC չեմպիոնի կոչման համար մենամարտում պարտվել է բրազիլացի Ամանդա Նունյեսին եւ դրանից հետո հանդես չի եկել UFC-ում:  Անցած ամիս Ռոուզին ամուսնացել է UFC-ի 35-ամյա ամերիկացի մարտիկ Տրեւիս Բրաունի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում