22:21  ,  21 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանի հաղթական «արմագեդոնը» եւ Մաքսիմ Վաշյե- Լագրավի շնորհավորանքը տեսանյութով

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիրը Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը վիճարկեցին «արմագեդոն» պարտիայում:

Վիճակահանությամբ, Վաշյե-Լագրավն ընտրել էր սեւ գույնը, քանի որ ոչ ոքի արդյունքի դեպքում այն տալիս է առավելություն: Սակայն հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթանակ տարավ 78 քայլում եւ նվաճեց եզրափակիչի ու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: 

Պարտիան եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի շնորհավորանքը՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում