23:23  ,  21 սեպտեմբերի, 2017

Գեղամ Կադիմյանի առաջին գոլը «Վորսկլայում»

Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Պոլտավայի «Վորսկլան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է Կրամատորսկու «Ավանգարդին»՝ 2:0:

Հանդիպման հաշիվը 74-րդ րոպեին բացել է Գեղամ Կադիմյանը, որն առաջին գոլն է խփել «Վորսկլայի» կազմում:

Հիշեցնենք, որ Կադիմյանը հրավիրված է Հայաստանի հավաքական՝ Լեհաստանի (հոկտեմբերի 5) եւ Ղազախստանի (հոկտեմբերի 8) թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին:

Տեսանյութում՝ Կադիմյանի գոլը 6:20-ից է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում