21:40  +04,  21 սեպտեմբերի, 2017

Արթուր Բաղդասարյանը՝ ՀՎՖ պատվավոր նախագահ

Արթուր Բաղդասարյանը այլեւս չի ղեկավարի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Նա ընտրվել է կազմակերպության պատվավոր նախագահ:

ՀՎՖ հերթական ընտրական կոնֆերանսը նախագահ է ընտրել Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին, որը Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր ՀՎՖ-ում եւ ղեկավարում էր Երեւանի վոլեյբոլի ֆեդերացիան:

Կոնֆերանսում Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ֆեդերացիայի չորս տարվա աշխատանքերը եւ հրաժարվել է դարձյալ առաջադրել իր թեկնածությունը ՀՎՖ նախագահի պաշտոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: