20:44  ,  21 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն «արմագեդոնում»

Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքի արագ եւ կայծակնային խաղի 6 պարտիաներում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Ֆրանսիայի ուժեղագույն գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավին (2804) չպարզեցին հաղթողին: Մեկական հաղթանակից հետո գրոսմայստերները մնացած պարտիաներում խաղացին ոչ ոքի: Հաշիվը հավասար է 4:4: Այժմ կնշանակվի «արմագեդոն» պարտիա՝ սպիտակներին տրվում է 5 րոպե, սեւերին՝ 4 րոպե: Ոչ ոքիի դեպքում, հաղթանակը կշնորհվի սեւերով հանդես եկած շախմատիստին: Վիճակահանությամբ, ֆիգուրների գույնն ընտրելու հնարավորությունը ստացել է Վաշյե-Լագրանը, որը ընտրել է սեւը:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել է չինացի Դին Լիրենը (2771), որը թայ-բրեյքում առավելության է հասել ամերիկացի Ուեսլի Սոյի (2792) նկատմամբ:

Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները ստանում են նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում