Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու ուժեղագույն ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի դիմակությունը հասավ բլիցին՝ 5+3 րոպե խաղաժամանակով երկու պարտիա:
10+10 րոպե ժամանակով երկու պարտիաներում էլ գրանցվեց ոչ ոքի: Դիմակայության ընդահնուր հաշիվն է՝ 3:3:
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց չինացի Դին Լիրենը, որը թայ-բրեյքում պարտության մատնեց ամերիկացի Ուեսլի Սոյին՝ 3.5:2.5:
Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները ստանում են նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում