19:30  ,  21 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Արոնյան - Վաշյե-Լագրավ դիմակայությունում հերթը հասավ բլիցին

Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու ուժեղագույն ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի դիմակությունը հասավ բլիցին՝ 5+3 րոպե խաղաժամանակով երկու պարտիա: 

10+10 րոպե ժամանակով երկու պարտիաներում էլ գրանցվեց ոչ ոքի: Դիմակայության ընդահնուր հաշիվն է՝ 3:3:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց չինացի Դին Լիրենը, որը թայ-բրեյքում պարտության մատնեց ամերիկացի Ուեսլի Սոյին՝ 3.5:2.5:

Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները ստանում են նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում