17:03  ,  21 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Պատասխան պարտիայում Լեւոն Արոնյանը 26 քայլում հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքի պատասխան պարտիայում սպիտակներով 26 քայլում պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին (2804)՝ հավասարեցնելով հաշիվը: Առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սեւերով պարտություն էր կրել:

Ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771) թայ-բրեյքի երկրորդ պարտիան եւս ավարտեցին ոչ ոքի:

Այժմ կանցկացվի կարճ ժամանակով (10 րոպե) եւս երկու պարտիա:

Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում