12:22  ,  21 սեպտեմբերի, 2017

Սերխիո Ռամոս. «Բարսելոնայի» հետ 7 միավորի տարբերությունը այնքան էլ շատ չէ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է առաջին պարտությունը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: «Բետիսի» հետ տնային հանդիպման ավելացված չորրորդ րոպեին Ռամոսի դիրքային սխալից հետ հյուրերը գրավեցին «Ռեալի» դարպասը: Մադրիդում անցկացրած երեք հանդիպումներում Արքայական թիմը վաստակել է երկու միավոր, խփել է երեք գոլ:

«Բնականաբար, մեր լավագույն օրերից չէր: Մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը, թեեւ մեծ ջանքեր գործադրեցինք: Արդյունքը տխրեցրեք, բայց սա դեռ վերջը չէ:

«Բարսելոնայի» հետ 7 միավորի տարբերությունը այնքան էլ շատ չէ: Չգիտեմ, թե ինչու չենք կարողանում գոլ խփել սեփական խաղադաշտում: Մենք ստեղծում էինք պահեր, բայց չէինք կարողանում իրացնել:

Մրցաշրջանի անհաջող մեկնար էր, այսպիսի մրցակիցների հետ մենք սովորաբար այլ արդյունք ենք ունենում տանը: Բայց պետք է շարժվել առաջ եւ մտածել հետագա հանդիպումների մասին: Մեր թիմում նույն ֆուտբոլիստներն են, որոնք տիտղոսներ են նվաճել»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:

«Ռեալը» հինգ խաղում տարել է երկու հաղթանակ, երկու հանդիպում ավարտել է ոչ ոքի եւ կրել մեկ պարտություն: Առաջատար «Բարսելոնան» հինգ հաղթանակ է տարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում