20:42  ,  20 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Ուեսլի Սոն ու Դին Լիրենը եւս պայքարը կշարունակեն թայ-բրեյքում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771) անցկացրին երկրորդ դասական պարտիան եւ դարձյալ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով: Պայքարը կշարունակվի թայ-բրեյքում:

Հիշեցնենք, որ ոչ ոքի էին ավարտվել նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի (2802) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) մասնակցությամբ առաջին երկու դասական պարտիաները:

Թայ-բրեյքը սեպտեմբերի 21-ին է:

Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս