17:51  ,  20 սեպտեմբերի, 2017

Արկադի Անդրեասյանը որակազրկվեց 2 տարով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն Հայաստանի առաջնության «Արարատ» - «Գանձասար-Կապան» խաղին «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանի հեռացման (ոչ մարզական պահվածքի համար) վերաբերյալ որոշում է ընդունել ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով՝ մինչեւ 2019թ. սեպտեմբերի 20-ը:

«Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղն անավարտ մնալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Արարատ» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն (0:3), «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել 250 հազար դրամով:

«Ալաշկերտ» - «Շիրակ» խաղին «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հեռացման, ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` նա որակազրկվել է 3 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 հազար դրամով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս