17:29  ,  20 սեպտեմբերի, 2017

Մեսիի լավագույն մեկնարկը Պրիմերայում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գոլերի քանակով լավագույն մեկնարկն է անցկացնում Իսպանիայի առաջնությունում: Պրիմերայի հինգ հանդիպումներում 30-ամյա ֆուտբոլիստն արդեն խփել է 9 գոլ:

Նախկինում նրա լավագույն ցուցանիշն այս հատվածում եղել է 6 գոլը՝ 2012-2013 եւ 2013-2014 թվականների մրցաշրջաններում:

Ընթացիկ առաջնությունում Մեսին դարձել է պոկերի, դուբլի եւ հեթ-տրիկի հեղինակ: 2 գոլ էլ Մեսին խփել է «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայում:

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բարսելոնա» - «Էյբար»՝ 6:1

Լիոնել Մեսի, 20, 11մ, 59, 62, 87, Պաուլինյո, 38, Դենիս Սուարես, 53 - Սերխի Էնրիչ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում