16:58  ,  20 սեպտեմբերի, 2017

Ղազախստանի թիմի մարզիչ. Հայաստանի թիմում խաղում են եվրոպական առաջնություններ ներկայացնող 5-6 ֆուտբոլիստներ

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահություն է հայտնել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկին, որի ղեկավարությամբ ղազախները հինգ պարտություն են կրել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, հաղորդում է ֆեդերացիայի կայքը:

«Արդյունքն, իհարկե, անբավարար է: Մեր խաղացողները պետք է թույլ չտան այդպիսի սխալներ: Ավելի բարձրակարգ ֆուտբոլիստները չեն ներում այդպիսի սխալներ եւ պատժում են: Հոգեբանության տեսակետից որեւէ խնդիր չկա: Նրանք ուրախությամբ են գալիս հավաքական: Սակայն մենք չենք կարողանում արագ ֆուտբոլ խաղալ: Խաղացողներին պակասում է վստահությունը: Մենք ունենք միջագային փորձով ֆուտբոլիստների կարիք: Նույն՝ Հայաստանի հավաքականում խաղում են եվրոպական առաջնություններ ներկայացնող 5-6 ֆուտբոլիստներ»,- ասել է Բորոդյուկը:

Հոկտեմբերի 8-ին կայանալիք աշխարհի առաջնության խաղում Ղազախստանի թիմը կընդունի Հայաստանի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով