Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 12-րդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենամեծ եկամուտն ունեցող թենիսիստն աշխարհում: Նախորդ 12 ամիսներին 36-ամյա մարզիկը վաստակել է 64 միլիոն դոլար, հաղորդում է forbes.com-ը:
Գումարի մեծ մասը Ֆեդերերը ստացել է Wilson, Credit Suisse, Mercedes, Rolex, Lindt, Jura, Moet & Chandon, Sunrise, NetJets եւ Nike ընկերությունների հետ համագործակցությունից:
Այս տարի Ֆեդերերը հինգ տարվա պայմանագիր է կնքել նաեւ Barilla ընկերության հետ եւ կստանա տարեկան 8 միլիոն դոլար: Ցուցադրական մրցաշարերի մասնակցելու համար Ֆեդերերը պահանջում է 2 միլիոն դոլար, АТР 500 կամ АТР 250 շարքի մրցաշարերում՝ 1 միլիոն դոլար:
Ֆեդերերը զգալի միջոցներ է տրամադրության բարեգործությանը: 2004 թվականին ստեղծված բարեգործական հիմնադրամի միջոցով Ֆեդերերը 30 միլիոն դոլար է հատկացրել Աֆրիկայում կրթական ծրագրերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում