10:40  ,  20 սեպտեմբերի, 2017

«Յուվենտուսի» ակադեմիայում ստացած վնասվածքներից 9-ամյա տղա է մահացել

Թուրինին «Յուվենտուսի» նյույորքյան ակադեմիայում մարզման ժամանակ 9-ամյա տղա է զոհվել: Տոմազո Չեզարեն փորձել կախվել հորիզոնական դարպասաձողից, սակայն դարպասն ընկել է նրա գլխին: Ընկնելուց էլ տղան գլխուխը հարվածել է հատակին: Փրկել երեխայի կյանքը չի հաջողվել, հաղորդում է  New York Daily News-ը:

Այդ պահին մարզադահլիճում ներկա են եղել երեք ծնողներ, ակադեմիայի երեք աշխատակիցներ եւ 10 երեխաներ, սակայն նրանցից ոչ մեկը չի տեսել, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում