09:33  ,  20 սեպտեմբերի, 2017

Էռնեստո Վալվերդե. Մեսիին նկարագրելու համար խոսք չկա

Մեսիին նկարագրելու համար խոսք չկա, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էյբարի» նկատմամբ 6:1 հաշվով տարած հաղթանակից հետո: Արգենտինացի հարձակվողը դարձել էր չորս գոլի հեղինակ:

«Մեսին անհավանական տաղանդավոր է, իմ տեսած ամենախելացի խաղացողներից մեկը: Կարեւոր չէ, թե որ դիրքում է նա: Մեսին կարող է փոխել հանդիպման ընթացքը, երբ ոչ ոք չի սպասում եւ կարծես՝ խաղադաշտում ոչինչ տեղի չի ունենում:

Պաուլինյոն մեր շատ խաղացողներից տարբերվում է իր ֆիզիկական ուժով: Այդ պատճառով նա հաճախ է ստանդարտ դիրքերի ժամանակ հերթապահում տուգանային հրապարակում: Հույս ունեմ, որ նա կշարունակի նույն ոգով»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը:

Կատալոնական ակումբի նորեկ Պաուլինյոն երկրորդ գոլն է խփել նոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում